Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է` արդյոք Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է մասնակցել քվեարկությանը, թե՞ ոչ

26.02.2020, 13:57
Հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է, արդյոք, մասնակցել քվեարկությանը. ոստիկանությունը պարզաբանում է
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է` արդյոք Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է մասնակցել քվեարկությանը, թե՞ ոչ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել այն մասին, թե Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարող է արդյոք մասնակցել քվեարկությանը։

«Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով. մինչև 26.03.2020թ. կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն», – նշվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:

Փետրվարի 6-ին Ազգային ժողովի պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» շարժմանը, իսկ շտաբը կգլխավորի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ին, ապա Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները չեն օգտվել շարժում կազմելու հնարավորությունից՝ ի տարբերություն հասարակական կազմակերպության: Օրերս «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին: Իսկ փետրվարի 18-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել:-0-