Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում են առատ տեղումներ, այդ թվում՝ ձյան տեսքով

27.12.2024, 10:57
Հայաստանին Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում են առատ տեղումներ, այդ թվում՝ ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանին Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում։

Ինչպես նշվում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ, Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևանում նույնպես սպասվում են տեղումներ. բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։