Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար

28.02.2024, 10:51
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում։ Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Նարեկ Տերյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, մասնավորապես, նշեց, որ Ռուսաստանում և Բելառուսում գործում են հայկական կանթամթերքի ներկրման սահմանափակումներ, այն դեպքում, երբ Հայաստանում այդ երկրների կանթամթերքն ազատ վաճառվում է և աճող ծավալներով՝ զբաղեցնելով ավելի շատ տեսանելի տեղեր խանութների ցուցափեղկերում։

Խոսելով հայկական կաթնամթերքի արտահանման սահմանափակումների մասին՝ Տերյանը նշեց, որ ռուս և բելառուս գործընկերների հետ կազմվելէ հայկական արտադրողների ցանկ, որոնց արտադրանքն արտահանվում է Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ։ Փոխնախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ որ արտադրողների մասին է խոսքը։

«Խնդիրը մասամ լուծված է, աշխատանքը շարունակվում է», – հայտարարել է կառավարության ներկայացուցիչը։

2023թ․–ի ապրիլի 5–ից Ռոսսելխոզնադզորի նախաձեռնությամբ դադարեցվել են հայկական կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան «հայկական կողմից վատ պետական վերահսկողության և սահմանափակող միջոցառումների խախտումների» կապակցությամբ։ Հունիսի14–ին Ռոսսելխոզնադզորը հանել է մի քանի հայկական ընկերությունների արտադրանքի ՌԴ ներկրման արգելքը («Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ» և «Իգիթ»)։–0–