Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

«Իմ քայլն» առաջարկում է հնգապատկել դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը

07.07.2020, 10:33
«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները
«Իմ քայլն» առաջարկում է հնգապատկել դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծ։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային ժողովի կայքում։

Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) և հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաև սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները և դրա իրավական հետեւանքները: 

Նախատեսվում է սահմանել նաևվարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:–0–