Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Ժամանակավորապես մասնակի կփակվի երթևեկը Երևանի կենտրոնական փողոցների հատման մասում (ՖՈՏՈ)

07.07.2021, 14:23
Ժամանակավորապես մասնակի կփակվի երթևեկը Երևանի կենտրոնական փողոցների հատման մասում.ՖՈՏՈ
Ժամանակավորապես մասնակի կփակվի երթևեկը Երևանի կենտրոնական փողոցների հատման մասում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Ժամանակավորապես մասնակի կփակվի երթևեկությունը Իսահակյան-Աբովյան փողոցի հատման մասում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը:

«Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրութան մեջ:–0–