Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Կապամոնտաժվեն Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները

19.10.2023, 14:56
Կապահովվի Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացումը
Կապամոնտաժվեն Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կապահովվի Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացումը։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներն ապահովելու նպատակով:

Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է պետբյուջեի «Նորաշեն արգելոցի կահավորում» միջոցառման շրջանակում իրականացված գնումների արդյունքում տնտեսված 807.8 հազ․դրամից՝ 594 հազար դրամը հատկացնել «Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում» միջոցառման փորձաքննության ծառայությունների ձեռք բերմանը:

Իսկ 213,8 հազար դրամը կվերադարձվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։–0–