Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Մեկ ամիս երթևեկությունը կսահմանափակվի Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում

22.07.2024, 13:19
Երևանում մեկ ամիս կսահմանափակվի երթևեկն ամենաբանուկ խաչմերուկներից մեկում
Մեկ ամիս երթևեկությունը կսահմանափակվի Երևանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն միակողմանի փակ է լինելու Լենինգրադյան փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Լենինգրադյան փ. – Ծիծեռնակաբերդի խճ. հատում եղած ճանապարհահատվածները, այնուհետև հակառակ ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին: