Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Երևան–Ստավրոպոլ ուղիղ չվերթեր կգործարկվեն

08.11.2023, 09:55
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
Երևան–Ստավրոպոլ ուղիղ չվերթեր կգործարկվեն
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Armenia Airways-ը 2023 թ․–ի դեկտեմբերի 2-ից կմեկնարկի ուղիղ չվերթեր Ստավրոպոլի և Երևանի միջև։ Այս մասին հաղորդվում է ավիաընկերության կայքում։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ։

Թռիչքի տևողությունը 1 ժամ է։ Թռիչքն իրականացվելու է Boeing 737-300 ինքնաթիռով, որն ունի 150 ուղևորի տարողություն։

Armenia Airways-ը հայկական ավիաընկերություն է՝ տեղակայված Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այն հիմնադրվել է 2013 թվականին, սակայն սկսել է ակտիվ գործունեությունը 2018 թվականին՝ ստանալով իր առաջին ինքնաթիռը։ Այս պահին ավիափոխադրողն ունի 2 Boeing 737-300։-0-