Рейтинг@Mail.ru
USD
368.19
EUR
422.02
RUB
5.0067
GEL
138.94
2026 թ. հունիսի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի հատվածի երթևեկությունը

12.11.2024, 13:31
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ժամանակավորապես կդադարեցվի կենտրոնական փողոցներից մեկի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի հատվածի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ժամանակավորապես կդադարեցվի կենտրոնական փողոցներից մեկի հատվածի երթևեկությունը։

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը: