Рейтинг@Mail.ru
USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Երևանցիներին կիրազեկեն պատսպարման վայրի գտնվելու մասին

08.11.2022, 20:22
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին
Երևանցիներին կիրազեկեն պատսպարման վայրի գտնվելու մասին
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

«Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-