Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանի մետրոյի աշխատանքը կասեցվել է հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով (ՎԻԴԵՈ)

10.07.2019, 14:18
Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։
Երևանի մետրոյի աշխատանքը կասեցվել է հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանի մետրոյի աշխատանքը կասեցվել է հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook–յան իր էջում։

«Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։ Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են:

Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի», – նշվում է Կարապետյանի գրառման մեջ:

Ինչպես հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այս պահին առկա է վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։–0–