Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Երևանի մի շարք թաղամասերում լույս չկա․ գերատեսչությունից հայտնում են պատճառը

03.12.2024, 22:07
Երևանի մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են․ հայտնի է պատճառը
Երևանի մի շարք թաղամասերում լույս չկա․ գերատեսչությունից հայտնում են պատճառը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։