Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Երևանի փողոցներն ամբողջությամբ կլուսավորվեն 2026թ․–ին․ քաղաքապետարան

08.01.2024, 10:26
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի  ներկայացրած տվյալներով, 2023թ․–ին Երևանում տեղադրվել է 11 563 LED լուսատու, մոնտաժվել է 192,5 հազար մետր մալուխ
Երևանի փողոցներն ամբողջությամբ կլուսավորվեն 2026թ․–ին․ քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երևանի փողոցներն ամբողջությամբ կլուսավորվեն երեք տարվա ընթացքում՝ 2026թ․–ին, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի գործակարգավարական նիստի ժամանակ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի ներկայացրած տվյալներով, 2023թ․–ին Երևանում տեղադրվել է 11 563 LED լուսատու, մոնտաժվել է 192,5 հազար մետր մալուխ։

Ըստ պլանի, 2024թ․–ին կտեղադրվի ևս 10–12 հազար LED լուսատու, որպեսզի հնարավոր լինի երեք տարում ավարտել քաղաքի լուսավորության ծրագիրը։–0–