Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն շաբաթ և կիրակի օրերին

07.02.2020, 19:27
Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00
Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն շաբաթ և կիրակի օրերին

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը», – հայտնում է Կարապետյանն` ավելացնելով, որ սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարելի է դիմել սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն:–0–