Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մոտ 230 ընտանիքներ 2016 թ.–ին աղետի գոտում բնակարաններ ձեռք բերելու սերտիֆիկատներ կստանան

09.11.2015, 13:15
Մոտ 230 ընտանիքներ 2016 թ.–ին աղետի գոտում բնակարաններ ձեռք բերելու սերտիֆիկատներ կստանան, երկուշաբթի բյուջետային լսումների ընթացքում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Մոտ 230 ընտանիքներ 2016 թ.–ին աղետի գոտում բնակարաններ ձեռք բերելու սերտիֆիկատներ կստանան
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոտ 230 ընտանիքներ 2016 թ.–ին աղետի գոտում բնակարաններ ձեռք բերելու սերտիֆիկատներ կստանան, երկուշաբթի բյուջետային լսումների ընթացքում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

 «2014–2015 թթ.–ին Գյումրիում բնակարաններ ձեռք բերելու սերտիֆիկատ է ստացել 230 ընտանիք։ Երկրորդ փուլը կմեկնարկի երկու շաբաթվա ընթացքում։ Այդ փուլի շրջանակում բնակարաններով կապահովվեն ևս 230 ընտանիքներ», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` սերտիֆիկատներ կտրամադրվեն Ախուրյանում բնակվող ևս 33 ընտանիքների։

 «Այսպիսով, կմնա լուծել Շիրակի մարզում բնակվող 170 ընտանիքների բնակարանների հարցը։ Նախատեսվում է, որ խնդիրը վերջնականապես կլուծվի 2016–2017 թթ.–ին», – ասաց նախարարը։

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին Հայաստանի հյուսիս–արևմուտքում։ Մոտ 7 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել են ավելի քան 300 բնակավայրեր, իսկ երկրաշարժի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը հիմնովին ավերվել է։ Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, մոտ 500 հազարն անօթևան է մնացել։–0–