Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

01.11.2017, 18:05
Նախօրեին կյանքից հեռացել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Նախօրեին կյանքից հեռացել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։ 

Տխուր լուրը հաղորդել է նրա որդին` Ալեքսանդր Գրիգորյանը, Facebook–յան իր էջում։

«Հայրի′կ, շնորհակալություն, դու եղել, կաս և կլինես լավագույնը։ Շատ կկարոտեմ քեզ, R.I.P», – գրել է նա։

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազում երկրպագուներին:

«Ալեքսանդր Գրիգորյանը, տասնամյակներ շարունակ նվիրվելով բեմարվեստին, վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը: Նրա գործունեության յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը: 

Նշանակալի էր անվանի բեմադրիչի ավանդը նաև հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման և բարեկամության ամրապնդման գործում», -  ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։–0–