Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության ամսաթիվը կրկին փոխվել է
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության ամսաթիվը կրկին փոխվել է, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հիշեցրեց, որ Երևանի օրը նախատեսվում էր նշել սեպտեմբերի 29–30–ը, սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ամսաթիվը տեղափոխվել է։
«Դուք արդեն գիտեք, որ հոկտեմբերի 7–12–ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։ Բացի այդ, նախատեսվում է, որ միջոցառումներից շատերը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը, իսկ Ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի վերջին», – ասաց Պապիկյանը։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն 2018 թ.–ի սեպտեմբերի 23–ին։ Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր այն բանից հետո, երբ հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
Պապիկյանի խոսքով, այս կապակցությամբ որոշում է ընդունվել Երևանի օրը նշել հոկտեմբերի 20–21–ին։–0–