Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Երևանի քաղաքապետարանն ու բջջային օպերատորները քննարկում են «կարմիր գծերի» վճարների հնարավոր փոփոխությունը

13.07.2017, 12:00
Երևանի քաղաքապետարանն ու բջջային օպերատորները քննարկում են «կարմիր գծերի» վճարների հնարավոր փոփոխությունը։
Երևանի քաղաքապետարանն ու բջջային օպերատորները քննարկում են «կարմիր գծերի» վճարների հնարավոր փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը բջջային օպերատորների հետ քննարկում է «կարմիր գծերում» ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«2017 թ.–ի հուլիսի 7-ին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունն առ այն, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն կարող է նախատեսվել, տեղիք տվեց հակասական մեկնաբանությունների։ Թեև արդեն իսկ պարզաբանել ենք, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում, և խնդիրը վերաբերում է վճարման ձևաչափով պայմանավորված լրացուցիչ առաջացող գումարներին, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ, որպես Երևան համայնքի շահերից հանդես եկող կառույց, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով», – նշվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։

«Միաժամանակ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ։ 

Հաշվի առնելով գործընթացում ներգրավված կողմերի պատրաստակամությունը` լիահույս ենք, որ խնդիրը շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա և վերջնական արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հուլիսի սկզբին «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն իր Facebook–յան էջում հաղորդել էր,որ օգոստոսի 1-ից ից 1045 կարճ համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100 դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար և 24.2 դրամ ԱԱՀ: Իսկ 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամ միջնորդավճար և 123.4 դրամ ԱԱՀ: Ներկայում այդ ծառայությունն արժե 100 դրամ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանն հայտնեցին երեք բջջային օպերատորների մամուլի ծառայություններից, ընկերություններից որևէ մեկը հանդես չի եկել միջնորդավճարների սակագների բարձրացման նախաձեռնությամբ։  –0–