Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
0

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

13.12.2017, 11:10
Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։

Դեկտեմբերի 13–17–ը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14–15–ը կնվազի 3–4 աստիճանով Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ինչպես նաև Արցախում։

Երևանում առաջիկա չորս օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +4...+7 աստիճանի սահմանում, գիշերային ժամերին սպասվում է -3...-5։–0–