Рейтинг@Mail.ru
USD
368.42
EUR
424.9
RUB
5.0964
GEL
138.76
2026 թ. հունիսի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում շրջանառվում է «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը, այն ավելի ծանր ընթացք ունի

22.02.2022, 14:05
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը
Հայաստանում շրջանառվում է «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը, այն ավելի ծանր ընթացք ունի
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։–0–