Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հանրապետությունում իսկական «ոսկե» աշուն է

23.10.2017, 10:47
Հայաստանում արդեն մի քանի օր ջերմ և պարզ եղանակ է։

Հանրապետությունում իսկական «ոսկե» աշուն է

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդեն մի քանի օր ջերմ և պարզ եղանակ է։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, նման պարզ եղանակ կպահպանվի առնվազն մինչև հինգշաբթի։

Հոկտեմբերի 23–27–ը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում առաջիկա հինգ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +20...+24–ի սահմանում։–0–