Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Իսահակյան փողոցից մինչև Թումանյան ընկած հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

13.11.2024, 12:34
Երթևեկության փոփոխությունը պայմանավորված է Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով  
Իսահակյան փողոցից մինչև Թումանյան ընկած հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետրանից հայտնում են, որ երթևեկության փոփոխություն կլինի՝ Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված։

«Նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։