Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Հայաստանն անվտանգության մակարդակով առաջ է անցել Ճապոնիայից և Շվեյցարիայից․ Numbeo–ի վարկանիշի տվյալներ

31.01.2024, 11:48
Սա լավագույն արդյունքն է տարածաշրջանի այլ երկրների շրջանում,
Հայաստանն անվտանգության մակարդակով առաջ է անցել Ճապոնիայից և Շվեյցարիայից․ Numbeo–ի վարկանիշի տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի անվտանգության ինդեքսում Հայաստանը 142 երկրների շարքում 7-րդ տեղում է՝ ըստ Numbeo ամենամեծ առցանց տվյալների բազայի։

Սա լավագույն արդյունքն է տարածաշրջանի այլ երկրների շրջանում, որոնց թվում են Վրաստանը (18-րդ տեղ), Ադրբեջանը (33-րդ), Թուրքիան (51-րդ) և Իրանը (90-րդ): Իսկ Ռուսաստանը 49-րդ տեղում է։

Վարկանիշի առաջին տասնյակում են Կատարը, ԱՄԷ-ն, Թայվանը, Մեն կղզին, Օմանը, Հոնկոնգը, Հայաստանը, Ճապոնիան, Շվեյցարիան և Բահրեյնը: Աութսայդերներն են Աֆղանստանը, Պապուա Նոր Գվինեան և Վենեսուելան։–0–