Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)

21.08.2019, 13:36
Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները:
Ryanair լոուքոստերը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները: Այդ մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա լուսանկար է հրապարակել, նշելով, որ երեկ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ միասին հանդիպել ենք իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին։

«Քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր», - գրել է Ավինյանը:-0-։