Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ՀՀ ՃՈ–ն Կոմիտասի պողոտայի երթևեկության բեռնաթափման սխեմա է առաջարկել

28.10.2015, 12:04
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը Կոմիտասի պողոտայի երթևեկության բեռնաթափման սխեմա է առաջարկել, նշվում է ՀՀ ոստիկանության կայքում։
ՀՀ ՃՈ–ն Կոմիտասի պողոտայի երթևեկության բեռնաթափման սխեմա է առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը Կոմիտասի պողոտայի երթևեկության բեռնաթափման սխեմա է առաջարկել, նշվում է ՀՀ ոստիկանության կայքում։  

Ճանապարհային երթևեկության արդիականացման առաջարկներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թ.–ի սեպտեմբերի 11-ի հանձնարարության հիման վրա, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության վիճակի բարելավմանը։
 
Մասնավորապես, Կոմիտասի պողոտան բեռնաթափելու՝ նրանով երթևեկող տրանսպորտային միջոցների մի մասը դեպի Մամիկոնյանց և Ա. Խաչատրյան փողոցներ ուղղորդելու նպատակով առաջարկվում է լրակառուցել ու շարունակել Մամիկոնյանց փողոցը և այն միացնել Ա. Խաչատրյան փողոցին։

«Երկու փողոցների լրակառուցման և միացման շնորհիվ կստեղծվի Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային երթուղի», – նշվում է հաղորդագրության մեջ։
 
Այս պահին ճանապարհային ոստիկանության առաջարկը ներկայացված է հանրային քննարկման։ Բոլոր ցանկացողները կարող են իրենց առաջարկներն ուղարկել s.hovhannisyan@police.am էլեկտրոնային փոստի հասցեով:–0–