Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղով

20.06.2019, 15:48
Ավիաընկերությունը հուլիս ամսվա ընթացքում նախատեսում է ձեռք բերել իր երկրորդ օդանավը։
«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունիսի 15-ին իրականացրել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղով, հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորում է «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը՝ ցանկանալով անվտանգ թռիչքներ և օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ ավիաընկերությունը հուլիս ամսվա ընթացքում նախատեսում է ձեռք բերել իր երկրորդ օդանավը։–0–