Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Երևանում բախումների հետևանքով տուժածները բուժում են ստանում

17.04.2018, 10:56
Երևանի հիվանդանոցներում երեքշաբթի ժամը ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։
Երևանում բախումների հետևանքով տուժածները բուժում են ստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի հիվանդանոցներում երեքշաբթի ժամը ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, բուժօգնություն ստացողներից մեկը նախօրեին վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։

Հաղորդման համաձայն, մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

Ակտիվիստներից մեկը Փաշինյանին հայտնել է, որ Բաղրամյան պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից մի քանի մասնակիցներ բերման են ենթարկել ոստիկանություն։ -0-