Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՖՈՏՈ)

02.06.2020, 12:25
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՖՈՏՈ
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է Երևանում նախատեսվող երթևեկության փոփոխության մասին:

«Ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի հունիսի 3-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մամիկոնյանց փողոցի կողմից Գրիբոյեդովի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկին միայն դեպի աջի փոխարեն»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ: -0-