Հայկական բուհերի ղեկավարությունն իրավունք չունի սահմանված ժամկետից շուտ պահանջել ուսման վճարը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բուհերի ղեկավարությունն իրավունք չունի օրենքով սահմանված ժամկետից շուտ պահանջել ուսման վճարը, հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Օրենքով, Հայաստանի բոլոր բուհերում վերջնաժամկետը սեպտեմբեր 15–ն է, և բուհերի ղեկավարությունն իրավունք չունի պահանջել վճարը դրանից ավելի վաղ»,– ասել է Մկրտչյանը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Ըստ նրա, նախարարությունում բողոքներ են ստացվել ուսանողների կողմից առ այն, որ հայկական մի քանի բուհեր ուսման վճարի վերջնաժամկետ են սահմանել սեպտեմբերի 1–ը։
«Եթե նման դեպքեր եղել են, ապա մենք խորհուևրդ ենք տալիս դիմել նախարարություն կամ տվյալ բուհի ռեկտորատ, քանի որ բոլոր բուհերի համար սահմանված է սեպտեմբերի 15–ը»,– ասել է Մկրտչյանը։ -0-