Կարկտից տուժած գյուղացիներին 650 մլն դրամի արտոնություններ են տրամադրվել ոռոգման ջրի վճարների մասով
17.09.2013,
16:22
ՀՀ Արմավիրի մարզի գյուղացիներին, ովքեր տուժել էին մայիսին տեղացած կարկուտի պատճառով, 650 մլն դրամի արտոնություններ են տրամադրվել ոռոգման ջրի վճարների մասով, երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Արմավիրի մարզի գյուղացիներին, ովքեր տուժել էին մայիսին տեղացած կարկուտի պատճառով, 650 մլն դրամի արտոնություններ են տրամադրվել ոռոգման ջրի վճարների մասով, երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Նրա խոսքերով` բացի այդ արտոնություններից, կառավարությունը գյուղացիներին տրամադրել է նաև 207 մլն դրամի արտոնություն հողի հարկի մասով։
«Կարկտահարությունից անմիջապես հետո կառավարությունը մշակել է տուժած գյուղացիներին համակողմանի օգնության ռազմավարություն, որի շրջանակներում մենք գյուղացիներին տրամադրել ենք շուրջ 87 մլն դրամի բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել կրկնակի ցանել 3800 հեկտար հողատարածք», – ասել է Կարապետյանը։
Նախարարը նշել է, որ տուժած գյուղացիներին լրացուցիչ տրամադրվել է նաև 680 տոննա պարարտանյութ և 100 լիտր դիզվառելիք։
Բացի այդ, ինչպես տեղեկացրել է Կարապետյանը, կառավարությունն արդեն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում Հայաստանում ևս 50 հակակարկտային կայան տեղադրելու ուղղությամբ։
Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործում է ավելի քան 120 հակակարկտային կայան։
«Արդեն գործող կայանները պետք է տեխնիկապես վերազինվեն արդյունավետության բարձրացման համար, որպեսզի նրանք կարկտի դեպքում հնարավորինս շատ ապահովագրեն մեր գյուղացիներին վնասից։ Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է», – ասել է նա։
Խոսելով կարկտից տուժած գյուղացիների գյուղատնտեսական վարկերի մարման խնդրի մասին` նախարարը նշել է, որ յուրաքանչյուր գյուղացու հետ անհատական աշխատանքի արդյունքում վարկերի մարման ժամկետները երկարացվել են 1–3 տարով, արտարժույթով տրամադրված վարկերը փոխարկվել են դրամի, իսկ ֆինանսական օգնության կարիք ունեցող գյուղացիներին տրամադրվել են վարկեր արտոնյալ պայմաններով։
Ինչպես վստահեցրել է նախարարը, Արմավիրի մարզում տեղացած կարկուտը բավականին լուրջ վնաս է հասցրել գյուղացիների ցանքատարածքներին, սակայն լուրջ ազդեցություն չի ունեցել տնտեսական ցուցանիշների վրա։
Մայիսին տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք։ Հայաստանի Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասը կազմել էր մոտ 25 մլրդ դրամ։ Մայիսի 23–ին ՀՀ կառավարությունը ծրագիր ընդունեց տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ, որը նախատեսում է վնասը փոխհատուցելու տարբեր քայլեր. գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցում անհատական մոտեցում, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի օգտագործման վճարման արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։ ($1 – 409,41 դրամ է)։ —0—