Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Նախարար Սուրեն Պապիկյանը COVID-19-ի 2-րդ թեստն է հանձնել. պատասխանը հայտնի է

22.05.2020, 11:59
Նախարար Սուրեն Պապիկյանը COVID-19-ի 2-րդ թեստն է հանձնել. պատասխանը հայտնի է
Նախարար Սուրեն Պապիկյանը COVID-19-ի 2-րդ թեստն է հանձնել. պատասխանը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը հայտնել է, որ նախարար Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի 2-րդ թեստն է հանձնել:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:-0-