Рейтинг@Mail.ru
USD
376.97
EUR
444.71
RUB
4.9091
GEL
140.91
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱԻՆ–ը նշել է ոլորտները, որտեղ կօգտագործվի Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը

27.05.2022, 11:41
մայիսի 25-ին ԱՄՆ–ում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը
ԱԻՆ–ը նշել է ոլորտները, որտեղ կօգտագործվի Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։–0–