iPhone X սմարթֆոնի նախավաճառքն է մեկնարկել Զիգզագի վաճառասրահներում
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում նոյեմբերի 24–ից մեկնարկում է Apple ապրանքանիշի iPhone X մոդելի վաճառքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, վաճառքը մեկնարկել է ըստ Հայաստանում արտադրողի կողմից նախապես սահմանված վաճառքների պաշտոնական ժամանակացույցի:
Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն ունեն նախապես պատվիրելու իրենց սմարթֆոնը:
«Զիգզագ ընկերությունն իր մի շարք առաջատար գործընկեր բանկերի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռում սմարթֆոնները ձեռք բերել նաև ապառիկ, այդ թվում՝ սահմանված հատուկ արտոնյալ պայմանով` 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% ամսական սպասարկման վճար առաջին 6 ամիսների համար՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Արտադրողը Հայաստանում iPhone X սմարթֆոնի պաշտոնական վաճառքների համար որպես սկզբնաժամկետ սահմանել է դեկտեմբերի 1-ը:
Apple-ի ապագայի սմարթֆոնը Զիգզագում հաճախորդներին ներկայացված կլինի երկու գույնով և հիշողության երկու ծավալով:
«64 ԳԲ հիշողությամբ iPhone X սմարթֆոնի վաճառքի արժեքը կկազմի 659,900 դրամ, իսկ հիշողության 256 ԳԲ ծավալով մոդելը կարժենա 759,900 դրամ»,– նշվում է հաղորդման մեջ։
Զիգզագ ընկերությունը հիմնադրվել է 1995թ.-ին և արդեն 22 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք և ավտորիզացված սպասարկում: Զիգզագ ապրանքանիշն այսօր ներկայանում է թվով 9 վաճառասրահներով, այդ թվում՝ Զիգզագ Անտենա մոբայլ ու IT սարքավորումների մասնագիտացված վաճառասրահների ցանցով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:12 24.11.2017