Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՄԱԿ–ը կհամագործակցի Հայաստանի գիտությունների ակադեմիայի հետ ռուսական ավիացիայի համար կոմպոզիցիոն նյութերի մշակման հարցում

19.07.2013, 17:54
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան «Միավորված ավիաշինական կորպորացիա» ԲԲԸ–ի հետ գիտատեխնիկական և նորարարական համագործակցության մասին հուշագիր է ստորագրել, մասնավորապես, կոմպոզիցիոն նյութերի մշակման հարցերում փոխգործակցության մասին։

ՄԱԿ–ը կհամագործակցի Հայաստանի գիտությունների ակադեմիայի հետ ռուսական ավիացիայի համար կոմպոզիցիոն նյութերի մշակման հարցում
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան «Միավորված ավիաշինական կորպորացիա» ԲԲԸ–ի հետ գիտատեխնիկական և նորարարական համագործակցության մասին հուշագիր է ստորագրել, մասնավորապես, կոմպոզիցիոն նյութերի մշակման հարցերում փոխգործակցության մասին։

Փաստաթղթում նշվում է, որ հայ գիտնականների հետ ռուս մասնագետների համագործակցության արդյունքում ստացած բացառիկ փորձը  թույլ կտա արագացնել ֆիզիկական գործընթանցերի մոդելավորման նոր մեթոդների ներդրումը և դրանց հարմարեցումը միջազգային փորձին համապատասխան։

«Այն ուղղությունը, որը մենք սահմանել ենք որպես առաջնահերթություն` մետաղական կոնստրուկցիաների հոգնածության հաշվարկները, այսօր առավել արդիական ուղղություններից է»,– հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է «Միավորված ավիաշինական կորպորացիա» ԲԲԸ նախագահ Միխայիլ Պողոսյանը, հայտնում է «Նովոստի–Արմենիան»։

«ԱերոԿոմպոզիտ» ՓԲԸ–ի նախագահ Անատոլի Գայտանսկին իր հերթին հայտնել է, որ հայ գիտնականները կօգնեն, մասնավորապես, ռուսական նոր МС-21 միջին տարածությունների օդանավի և Սուխոյ Սուպերջեթ ինքնաթիռի կոմպոզիցիոն նյութերի մշակման հարցում։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ այդ աշխատանքը սկսվել է մեկ տարի առաջ ԳԱԱ արտասահմանյան անդամ Պողոսյանի նախաձեռնությամբ, որը համագործակցություն էր առաջարկել ավիաշինության և դրա հետ կապված գիտատեխնիկական խնդիրների բնագավառում, որոնք կարելի է կիրառել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով։

«Ակադեմիայի բարեխիղճ անդամը միշտ իր պարտքն է համարում օժանդակել  ակադեմիայի որոշակի ուղղությունների գիտական հետազոտությունների զարգացմանը»,– ասաց Մարտիրոսյանը։

ՄԱԿ նախագահի հետ Երևան այցելած ռուսական պատվիրակության կազմում էին  «ԱերոԿոմպոզիտ» ՓԲԸ-ի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մեքենագիտության ինստիտուտի, Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտի ներկայացուցիչներ։ -0-