Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 28, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback

18.03.2024, 11:25
Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10% cashback
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան, հաղորդում է Արդշիբանկի մամուլի ծառայությունը:

Մարտի 25-31-ը ներառյալ Արդշինբանկի բոլոր քարտապանները, ովքեր անկանխիկ գնումներ կկատարեն DANZ, Carpisa, Geox, Ecco, Clarks, Scarpe multibrand, Original Marines, Springfield, Women'secret խանութ-սրահներում և վճարումը կկատարեն Արդշինբանկի POS տերմինալներով, կստանան 10% cashback։

Առաջարկը գործում է ամբողջ տեսականու համար:

Cashback-ը կտրամադրվի մինչև ապրիլի 30-ը՝ մուտքագրվելով հաճախորդի այն քարտի հաշվին, որով վերջինս կատարել է գնումը:

Ակցիայի ժամանակ կիրառելի են Արդշինբանկի բոլոր քարտերը, բացառությամբ Մեղու և ArCa Sas քարտերի:

Cashback-ը տրամադրվում է միայն մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Արդշինբանկի վճարային POS տերմինալներով անկանխիկ գնումներ կատարող հաճախորդներին:

Հիշեցնենք, որ Արդշինբանկի քարտեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում հանրապետության ամբողջ տարածքում: Ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Visa Gold թվային քարտ անմիջապես Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–