Հայաստանից 3–ական հազար տոննա ծիրան և կարտոֆիլ է արտահանվել 2013թ.–ին
19.06.2013,
14:27
Հայաստանից 3–ական հազար տոննա ծիրան և կարտոֆիլ է արտահանվել 2013թ.–ի հունիսի 19–ի դրությամբ, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանից 3–ական հազար տոննա ծիրան և կարտոֆիլ է արտահանվել 2013թ.–ի հունիսի 19–ի դրությամբ, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։
«Տվյալ պահին հանրապետությունից արդեն 3 հազար տոննա ծիրան է արտահանվել։ Մեր ընկերությունն իր հերթին տարվա ընթացքում մտադիր է մոտ 2,5–3 հազար տոննա ծիրան արտահանել»,– ասաց նա։
Միաժամանակ Բաղդասարյանն ավելացրեց, որ 2012թ.–ին ընդհանուր առմամբ Հայաստանից մոտ 13 հազար տոննա ծիրան է արտահանվել։
Նա պարզաբանեց, որ այսօր ընկերությունը ծիրան է գնում 1 կգ–ի դիմաց 400–500 դրամ գնով, իսկ արտահանման գինը կազմում է 750–800 դրամ։
Տեղեկացնելով, որ տվյալ պահին Հայաստանից շուրջ 3 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել, Բաղդասարյանը նշեց, որ կարտոֆիլի դիմաց ընկերության գնման գինը կազմում է 60–80 դրամ։
«Հայաստանից կարտոֆիլի արտահանումն այnքան էլ շահութաբեր չէ։ Օրինակ` 1 կգ կարտոֆիլի արտահանումից ստացված մեր ընկերության շահույթը կազմում է ընդամենը 2–3 դրամ»,– ասաց նա։
Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ բացի ծիրանից և կարտոֆիլից, «Սպայկա» ընկերությունը նաև այլ մiրգ և բանջարեղեն է արտահանում, մասնավորապես` խաղող, կաղամբ և ճակնդեղ։
«Արտահանման հիմնական շեշտադրումը մենք դնում ենք ծիրանի և խաղողի վրա, սակայն խաղողի գնումների, գնման գների և արտահանման ծավալի մասին դեռ վաղ է խոսել»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ ընկերության կողմից արտահանվող արտադրանքի շուրջ 99,9 տոկոսը բաժին է հասնում ԱՊՀ երկրներին։ «Եվրոպական երկները, մասնավորապես` Ֆրանսիան և Իտալիան, շահագրգռված են Հայաստանից արտահանվող մրգերով և բանջարեղենով, սակայն մենք դեռ չենք շտապում դուրս գալ այդ շուկաներ, քանի որ այնտեղ որակի հավատարմագրման հարցեր կան»,– ասաց նա։
Նա տեղեկացրեց նաև, որ մայիսին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունը չի անդրադառնա «Սպայկա» ընկերության կողմից գնվող մրգի և բանջարեղենի ծավալների վրա։ .
Մայիսի 12–ին, 17–ին և այլ օրերին տեղի ունեցած կարկտահարությունը վնասեց 46 համայնքների գյուղատնտեսական տարածքների ավելի քան 50 տոկոսը, իսկ վնասը գնահատվում է մոտ 25 մլրդ դրամ։
«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: «Սպայկան» Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ ($1 – 412,51 դրամ է)։ -0-