Պետությանն է վերադարձվել 3․8մլրդ դրամի հասարակական տարածք և հողամաս․ Փաշինյան
03.01.2025,
11:47
Փաշինյանը հայտնել է, որ դատարանի որոշմամբ պետությանն է վերադարձվել 3․8մլրդ դրամի հասարակական տարածք և հողամաս
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դատարանի որոշմամբ պետությանն է վերադարձվել 3․8մլրդ դրամի հասարակական տարածք և հողամաս։
«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով», – գրել է նա Facebook–յան իր էջում։