Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Արմավիրի մարզի կարկուտից տուժած հողօգտագործողներին

17.10.2024, 15:51
Նախարարը վստահեցրել է, որ մշակվում են քայլեր՝ մեղմելու ֆինանսական կորուստները
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Արմավիրի մարզի կարկուտից տուժած հողօգտագործողներին

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց հուզող խնդիրները, քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։

Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև կարկտահարության և բերքի կորստի հետևանքով առաջացած ֆինանսական և վարկային խնդիրների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում նախարարը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից, և ներկայումս մշակվում են քայլեր, որոնք հնարավորություն կստեղծեն որոշակի չափով մեղմելու կարկուտից տուժածների ֆինանսական կորուստները և շարունակելու գյուղատնտեսական գործունեությունը։