Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում 40 մլն դոլար վարկով կարդիականացվեն մի շարք էլեկտրական ենթակայաններ

12.09.2024, 14:36
Հայաստանի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրվել է 40 մլն դոլարի համաձայնագիր
Հայաստանում 40 մլն դոլար վարկով կարդիականացվեն մի շարք էլեկտրական ենթակայաններ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագրով վարկային համաձայնագրին։

Հայաստանի և ՎԶՄԲ-ի միջև 40 մլն դոլարի համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ օգոստոսին։ Այդ միջոցներով ծրագրվում է վերակառուցել «Շահումյան-2» (220/110/10 կՎ), «Մարաշ» (220/110/10 կՎ) և «Եղեգնաձոր» (220/110/35 կՎ) ենթակայանները։

Ենթակայանների վերակառուցման նպատակն է վերազինել, արդիականացնել էներգետիկ ենթակառուցվածքները, ներդնել առաջադեմ տեխնոլոգիաներ, նվազեցնել վթարների վերացման տևողությունը և սարքավորումների խափանումների պատճառով վթարային անջատումների քանակը, ինչը կհանգեցնի էներգահամակարգի հուսալիության և կայունության բարձրացմանը: