Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

2023թ. հունվարին 394 հարկ վճարողներ խախտել են «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ռաջադրվել է 124.6 մլն դրամի տուգանք. ՊԵԿ

14.02.2023, 10:22
ՊԵԿ–ը ներկայացնում է 2023թ. հունվարին «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը
2023թ. հունվարին 394 հարկ վճարողներ խախտել են «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ռաջադրվել է 124.6 մլն դրամի տուգանք. ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունվար ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 124.6 մլն դրամի չափով տուգանք:–0–