Рейтинг@Mail.ru
USD
365.88
EUR
422.81
RUB
4.4354
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Խանդանյանը չի բացառել Ադրբեջանից Հայաստան գազի ներկրման հնարավորությունը

Այսօր, 14:39
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը չի բացառել Ադրբեջանից Հայաստան գազի ներկրման հնարավորությունը
Խանդանյանը չի բացառել Ադրբեջանից Հայաստան գազի ներկրման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը չի բացառել Ադրբեջանից Հայաստան գազի ներկրման հնարավորությունը։

«TRIPP-ը ևս գազամուղին է վերաբերում, այսինքն՝ TRIPP-ի շրջանակներում Հայաստանով անցնելու է գազամուղ։ Սա ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու և այդ գազամուղի հնարավորություններից օգտվելու տարբերակը», — լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ թեև այս պահին դա բավականին տեսական գաղափար է, սակայն գործնականում դրա իրականացումը բարդ չէ։

Անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխությանը՝ Խանդանյանը նշեց, որ ծանոթ չէ որևէ հայտարարության, որը հիմք կտար ենթադրելու, թե գազի սակագինը կարող է փոխվել։

«Այնուամենայնիվ, երբ նման հարց առաջանա, բարեկամաբար մեր ռուս գործընկերների հետ կունենանք քննարկումներ», — ասաց պատգամավորը։

Խանդանյանը նաև ընդգծեց գազամատակարարման հարցում դիվերսիֆիկացիայի կարևորությունը և չբացառեց Ադրբեջանից Հայաստան գազի ներկրման հնարավորությունը։