Рейтинг@Mail.ru
USD
365.88
EUR
422.81
RUB
4.4354
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի այցեքարտն է․ ԿԲ

Այսօր, 17:56
Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի տնտեսության և ընդհանրապես երկրի ինքնատիպ այցեքարտն է, հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը
Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի այցեքարտն է․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի տնտեսության և ընդհանրապես երկրի ինքնատիպ այցեքարտն է, հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը:

«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել համաշխարհային տնտեսությունում՝ բազմաթիվ ցնցումներ, արտաքին շոկեր և առկա տատանողականություն, ես կարծում եմ, որ մենք կարողացանք ապահովել ֆինանսական շուկաների կայունությունը, ֆինանսական շուկաների բնականոն աշխատանքը, ինչպես նաև գնային կայունությունը մեր տնտեսությունում», - ասել է նա Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:

Այս կապակցությամբ, որպես համեմատություն, Պողոսյանը բերել է մարդու առողջության օրինակը:

«Երբ դուք առողջ եք, սովորաբար շատ չեք մտածում այն մասին, թե ինչպես է աշխատում ձեր սիրտը կամ մյուս օրգանները: Բայց երբ ձեզ մոտ ինչ-որ խնդիրներ են առաջանում, դուք սկսում եք փորձել ախտորոշել, թե ինչպես է ամեն ինչ աշխատում», - պարզաբանել է նա:

Նշելով, որ Հայաստանի տնտեսությունն առողջ է, և մակրոտնտեսական կայունությունն ապահովված է, Պողոսյանն ասել է, որ հենց դրանով երկիրը կարող է մրցել այլ երկրների հետ ներդրողներ գրավելու համատեքստում:

«Կայունությունը մեր ակտիվն է», - ընդգծել է նա: