Рейтинг@Mail.ru
USD
365.88
EUR
422.81
RUB
4.4354
GEL
139.71
2026 թ. օգոստոսի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Firebird–ը Հայաստանում՝ ԱԲ – ֆինանսավորման նոր շուկայի ֆոնին․ Wall Street–ը մտադիր է ներգրավել ավելի քան 500 մլրդ դոլար

Այսօր, 15:29
Արհեստական բանականության գլոբալ բումը սկսում է փոխել ոչ միայն տեխնոլոգիական, այլև ֆինանսական շուկան: Այս ֆոնին Հայաստանում Firebird ԱԲ – գործարանի նախագիծը կարելի է դիտարկել արդեն ոչ միայն որպես խոշոր տեխնոլոգիական ներդրում, այլև որպես ենթակառուցվածքային ակտիվների նոր դասի օրինակ
Firebird–ը Հայաստանում՝ ԱԲ – ֆինանսավորման նոր շուկայի ֆոնին․ Wall Street–ը մտադիր է ներգրավել ավելի քան 500 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արհեստական բանականության գլոբալ բումը սկսում է փոխել ոչ միայն տեխնոլոգիական, այլև ֆինանսական շուկան: Այս ֆոնին Հայաստանում Firebird ԱԲ – գործարանի նախագիծը կարելի է դիտարկել արդեն ոչ միայն որպես խոշոր տեխնոլոգիական ներդրում, այլև որպես ենթակառուցվածքային ակտիվների նոր դասի օրինակ, որոնց գրավչությունն ավելի կախված է հաշվարկային հզորությունների նկատմամբ երկարաժամկետ պահանջարկից և կանխատեսելի դրամական հոսք գեներացնելու կարողությունից:

2026 թվականի օգոստոսի 10-ին NVIDIA-ն հայտարարեց Apollo-ի, BlackRock-ի, Blackstone-ի, Brookfield-ի, Goldman Sachs-ի և KKR-ի հետ գործընկերության մասին՝ ֆինանսական հարթակներ ստեղծելու համար, որոնք պետք է ներգրավեն ավելի քան 500 մլրդ դոլարի երրորդ կողմի կապիտալ ԱԲ-ենթակառուցվածքի համար: Ինչպես ընդգծում է ինքը՝ NVIDIA-ն, այս փուլում համաձայնագրերը ձևակերպված են փոխըմբռնման հուշագրերի (MOU) տեսքով. այսինքն՝ խոսքը վերաբերում է գործընկերություններին, որոնք ենթակա են հետագա մշակման և վերջնական համաձայնագրերի կնքման, այլ ոչ թե ստորագրված պարտադիր գործարքներին: Մասնակիցների կոնկրետ ներդրումային պարտավորությունները և ամբողջ գումարի ներգրավման ժամկետները դեռևս չեն բացահայտվել: Ինքը՝ NVIDIA-ն, ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի խոսքով, կարող է տրամադրել backstop-աջակցություն պոտենցիալ գործարքներին՝ մինչև 125 մլրդ դոլարի չափով, այսինքն՝ դրանց ծավալի մինչև 25%-ը:

Այսպիսով, ԱԲ-տվյալների կենտրոնների ֆինանսավորումն աստիճանաբար դուրս է գալիս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների սեփական կապիտալ բյուջեների շրջանակից: Ինստիտուցիոնալ ներդրողները սկսում են հաշվարկային ենթակառուցվածքը դիտարկել որպես ինքնուրույն ակտիվ, որն ունակ է երկարաժամկետ եկամուտ ապահովել:

Ինչն է ԱԲ-գործարանը դարձնում գրավիչ բանկերի համար

Բանկի կամ ներդրողի համար կարևոր են ոչ միայն սերվերների արժեքը և GPU-ների քանակը: Առանցքային հարց է՝ կկարողանա՞ արդյոք օբյեկտը կայուն կերպով բավարար չափով վաստակել՝ ներգրավված կապիտալը սպասարկելու համար:

Համաշխարհային պրակտիկայում տվյալների կենտրոնների ֆինանսավորման ապահովում կարող են հանդիսանալ անշարժ գույքը, սարքավորումները, հաճախորդների հետ պայմանագրերով նախատեսված իրավունքները, կապակցված հաշիվները և նախագծի դրամական մուտքերը:

Հատուկ նշանակություն ունեն հզորության վարձակալության կամ հաշվարկային ռեսուրսների գնման երկարաժամկետ պայմանագրերը: Որքան երկար է պայմանագիրը և հուսալի՝ հաճախորդը, այնքան կանխատեսելի է ենթակառուցվածքային օբյեկտի ապագա հասույթը:

Նման մոդելի տեսակներից է compute offtake-ը՝ հաշվարկային հզորության որոշակի ծավալ ձեռք բերելու հաճախորդի նախնական երկարաժամկետ պարտավորությունը:

Ցուցադրական, թեև մասշտաբով և իրավազորությամբ ոչ լիովին համադրելի օրինակ է ամերիկյան Hut 8-ը՝ հանրային ընկերություն, որը առուվաճառք է իրականացնում Nasdaq-ում և TSX-ում: 2026 թվականի հուլիսին Hut 8-ը կնքեց երկրորդ 15-ամյա պայմանագիրը Տեխասի Beacon Point քամպուսի վերաբերյալ՝ 9.8 մլրդ դոլար արժողությամբ, ներդրումային մակարդակի արդեն գործող հաճախորդի հետ, որից հետո 1 ԳՎտ հզորությամբ ամբողջ հարթակը հայտնվեց առևտրային առումով պայմանագրով ամրագրված (քամպուսի գծով պայմանագրերի համախառն արժեքը հասավ 19.6 մլրդ դոլարի): Ի տարբերություն Firebird-ի՝ զարգացող շուկայում մասնավոր նախագծի՝ առանց հանրային ցուցակման և առանց կոնտրագենտների բացահայտված invest-grade վարկանիշների, Hut 8-ն աշխատում է US data-center ֆինանսավորման հասուն և շատ ավելի իրացվելի շուկայում, ուստի նախագծերի միջև ռիսկի մակարդակի ուղղակի համեմատությունը ոչ կոռեկտ կլիներ: Այնուամենայնիվ, բուն մեխանիկան՝ ռիսկի փոխհատուցումը երկարաժամկետ պայմանագրով ամրագրված պահանջարկի միջոցով, նկարագրում է այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են բանկերը նման ակտիվները գնահատելիս:

Վարկատուի համար նման պայմանագիրը նշանակալիորեն ավելի հասկանալի է, քան ենթադրությունն այն մասին, որ հաշվարկային հզորությունների նկատմամբ պահանջարկն «անպայման ի հայտ կգա» օբյեկտի կառուցումից հետո:

Ինչպես է ֆինանսավորվում Firebird-ը Հայաստանում

Firebird նախագիծն արդեն ունի ներգրավված ֆինանսավորման նշանակալի ծավալ (տվյալները ներկայացված են 2026 թվականի մարտ–օգոստոս ամիսների դրությամբ):

2026 թվականի մարտին Հայաստանի վեց ֆինանսական կազմակերպություններ՝ Ardshinbank-ը, Acba Bank-ը, Evocabank-ը, Fast Bank-ը, C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն և Amundi-Acba Asset Management-ը, միավորվեցին Firebird AI-ին 300 մլն դոլարի սինդիկացված ֆինանսավորում տրամադրելու համար: Առանձին Ameriabank-ը հայտնեց նույն ամսում նախագծին ևս 60 մլն դոլար տրամադրելու մասին:

Բացի այդ, Հայաստանի կառավարությունը Firebird-ի հետ կնքեց հինգ տարվա պայմանագիր՝ ստարտափների, հետազոտական կազմակերպությունների, համալսարանների և այլ օգտատերերի համար 25 մլն դոլար ընդհանուր արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներ ձեռք բերելու վերաբերյալ:

Այս պայմանագիրը Firebird-ի համար ստեղծում է հաշվարկային ռեսուրսների նկատմամբ պայմանագրով արդեն ամրագրված պահանջարկի ծավալ: Ընդ որում, հրապարակված տվյալները թույլ չեն տալիս գնահատել վճարումների կառուցվածքը, հզորությունների օգտագործման գրաֆիկը և համաձայնագրի այլ ֆինանսական պայմանները:

Հրապարակայնորեն դեռևս չեն բացահայտվել նաև Firebird-ի բանկային ֆինանսավորման որոշ պարամետրեր՝ գրավային ապահովման կառուցվածքը, վարկավորման ժամկետները, տոկոսադրույքները, կովենանտները և օբյեկտի նվազագույն առևտրային ծանրաբեռնվածության նկատմամբ հնարավոր պահանջները:

Անհայտ է նաև մասնավոր հաճախորդների հետ երկարաժամկետ առևտրային պայմանագրերի ամբողջական ծավալը, որոնց հիման վրա հնարավոր կլիներ գնահատել նախագծի ապագա դրամական հոսքերը:

Երբ է ԱԲ - գործարանը դառնում է bankable

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ GPU-ների մեծ քանակությունն ինքնին դեռևս ԱԲ-նախագիծը գրավիչ չի դարձնում բանկերի համար:

Լիարժեք ներդրումային մոդելի համար պահանջվում է մի քանի գործոնների համադրություն՝ էլեկտրաէներգիայի հասանելիություն + պատրաստի ենթակառուցվածք + անհրաժեշտ թույլտվություններ + հուսալի հաճախորդներ + երկարաժամկետ պայմանագրեր + կանխատեսելի դրամական հոսք:

ԱԲ-բումի ֆոնին բանկերն միաժամանակ դառնում են ավելի շահագրգռված նման նախագծերում և ավելի զգույշ՝ դրանց գնահատման հարցում: Խոշոր միջազգային վարկատուներն ավելի ուշադիր են վերլուծում էլեկտրաէներգիայի և ջրի առկայությունը, թույլտվությունների փաստաթղթերը և տվյալների կենտրոնների կառուցման նկատմամբ տեղական համայնքների վերաբերմունքի հետ կապված ռիսկերը:

Ուստի Firebird-ի համար նախագծի գնահատման հաջորդ փուլը կդառնա արդեն ոչ այնքան տեղադրված NVIDIA GPU-ների քանակը, որքան դրանց շահագործման տնտեսությունը:

Առանցքային ցուցանիշներն են լինելու հաշվարկային հզորությունների փաստացի ծանրաբեռնվածությունը, հաճախորդների քանակն ու որակը, պայմանագրերի տևողությունը, տրամադրվող compute-ի արժեքը, էլեկտրաէներգիայի ծախսերը և ստացվող հասույթի՝ ներգրավված ֆինանսավորումը սպասարկելու կարողությունը:

Հայաստանում Firebird նախագիծն արդեն ունի խոշոր բանկային ֆինանսավորում և հաշվարկային ռեսուրսների պետական պայմանագիր: Սակայն հրապարակայնորեն հասանելի տվյալների հիման վրա առայժմ հնարավոր չէ լիարժեք գնահատել հայկական ԱԲ – գործարանի առևտրային ծանրաբեռնվածությունը, ներգրավված ֆինանսավորման ապահովման կառուցվածքը, դրա արժեքը և պարտքը սպասարկելու՝ նախագծի ապագա դրամական հոսքերի կարողությունը:

Հենց կանխատեսելի երկարաժամկետ դրամական հոսքի ի հայտ գալն է ԱԲ – գործարանը խոշոր տեխնոլոգիական նախագծից վերածում լիարժեք ենթակառուցվածքային ֆինանսական ակտիվի: