Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Գործադիրն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածների նորոգման համար

28.09.2023, 20:03
Նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 22.5 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ
Գործադիրն ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածների նորոգման համար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 22.5 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 15,2 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 7,3 կմ:

3 ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 188 մլն դրամ: Գումար է հատկացվել հետևյալ աշխատանքների համար՝ Պուշկինի թունելից-Գարգառ գյուղ տանող միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 4 կմ, 199 մլն դրամ, Փոքր Վեդի- Ոսկետափ- Ավշար միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 11.2 կմ, 600 մլն դրամ, Շաքի-Սիսիան-Տոլորս հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 7.3 կմ, 388 մլն դրամ:

Գործադիրն ընդունել է որոշում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակում Մ 2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք–Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով:

Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է ծրագրի կարիքների համար Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, Լեռնաձոր, Քաջարան բնակավայրերում ընդհանուրը 331 հողամասերի՝ ազդակիր տարածքները ճանաչել հանրության գերակա շահ:-0-