Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի արտահանման ծավալները մայիսին աճել են 11,7%-ով, իսկ ներմուծումը նվազել է 10,5%-ով

25.06.2019, 19:01
2019 թ.-ի մայիսին Հայաստանից իրականացված արտահանման ծավալները կազմել են 208,3 մլն դոլար, ինչը 11,7%-ով ավելի է 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայաստանի արտահանման ծավալները մայիսին աճել են 11,7%-ով, իսկ ներմուծումը նվազել է 10,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. 2019 թ.-ի մայիսին Հայաստանից իրականացված արտահանման ծավալները կազմել են 208,3 մլն դոլար, ինչը 11,7%-ով ավելի է 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտնում է ՀՀ ազգային վիճագրական կոմիտեն: 

Ըստ տեղեկությունների, Հայաստանից արտահանումը 2019 թ.-ի 5  ամիսների ընթացքում կազմել է 960,8 մլն դոլար (0,9%-ի անկում): 

Ներմուծման ծավալները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 10,5%-ով` կազմելով 395,1 մլն դոլար: Միաժամանակ հունվար-մայիսին ներմուծման ծավալները կազմել են 1 890.3 մլն դոլար (3,4%-ի անկում):

Հայաստանի արտաքին առևտրաշրջանարությունը 5 ամիսների արդյունքում կազմել է 2 851.1 մլն դոլար (2,6%-ի անկում):-0-