Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Պարետի ցուցումներին չհետևելու պատճառով 6 ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը

28.03.2020, 19:23
Պարետի ցուցումներին չհետևելու պատճառով 6 ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը
Պարետի ցուցումներին չհետևելու պատճառով 6 ժամով արգելվել է որոշ սուպերմարկետների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում գրանցվել են սուպերմարկետներ, որոնք չեն կատարել պարետի ցուցումները։ Այս մասին ասվում է Միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արձանագրված հիմնական խախտումներն են՝

  • Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
  • Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
  • Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։-0-