Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում բենզինը հուլիսին տարվա կտրվածքով էժանացել է 14,8%–ով, իսկ դիզվառելիքը` 30,6%–ով

04.08.2023, 16:16
Միաժամանակ ընթացիկ տարվա հուլիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի գներն ավելացել են 2,9%–ով, դիզվառելիքի գները նվազել են համապատասխանաբար 18,9%–ով
Հայաստանում բենզինը հուլիսին տարվա կտրվածքով էժանացել է 14,8%–ով, իսկ դիզվառելիքը` 30,6%–ով
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինը 2023թ.–ի հուլիսին, 2022թ.–ի հուլիսի համեմատ, էժանացել է 14,8%–ով, դիզվառելիքը`30,6%–ով։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ բենզինի գները 2023թ.–ի հուլիսին, նույն տարվա հունիսի համեմատ, ավելացել են 11,1%–ով, դիզվառելիքի գները նվազել են 1,5%–ով։

Միաժամանակ ընթացիկ տարվա հուլիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի գներն ավելացել են 2,9%–ով, դիզվառելիքի գները նվազել են համապատասխանաբար 18,9%–ով։

Վիճակագրական տվյալների համաձայն, գնաճը ոչ պարենային ապրանքների շուկայում 2023թ.–ի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, կազմել է 0,3%, իսկ այս տարվա հունիսի համեմատ` գրանցվել է 0,1%–ի գնանկում։–0–