Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում հունվար–հունիսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1%–ով`հասնելով մոտ 2 278,9 մլն դոլարի

21.07.2014, 16:37
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014թ.–ի հունվար–հունիսին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 1 տոկոսով` կազմելով 2 723  մլն դոլար։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում հունվար–հունիսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1%–ով`հասնելով մոտ 2 278,9 մլն դոլարի
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014թ.–ի հունվար–հունիսին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 1 տոկոսով` կազմելով 2 723  մլն դոլար։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 706,2  մլն դոլար` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0.8 տոկոսով։

Միաժամանակ ներկրման ծավալը հավետու ժամանակահատվածում ավելացել է մոտ 1.1 տոկոսով` կազմելով 2 016,8 մլն դոլար։ Այս ամենի արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն այս տարվա հունվար–հունիսին կազմել է 1 310,6 մլն դոլար ($1 –ը` 406,62 դրամ)։ -0—