ԿԲ–ն բարելավել է 2023թ.–ին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` մինչև 6,9%
14.06.2023,
11:42

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն կանխատեսում է, որ 2023թ.–ի ընթացքում երկրի տնտեսության աճը կկազմի 6,9%, տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Ընթացիկ տարվա մարտին ՀՀ ԿԲ–ն կանխատեսել էր, որ տնտեսւթյունն ընթացիկ տարում կաճի 5,8%–ով։
«Նախորդ ծրագրով` աճի մեր կանխատեսումն ավելացրել ենք 1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է մեր նախորդ կանխատեսման փուլում սպասվածից ավելի արագ աճով ծառայությունների և շինարարության ոլորտում», – ասաց Գալսստյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։
ԿԲ–ի ընթացիկ կանխատեսման համաձայն, ծառայությունների ոլորտի աճն ակնկալվում է 7,8%–ի չափով, շինարարության ոլորտինը` 15,7%։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի սահմանում։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2023թ.–ի հունվար–ապրիլին գրանցել է 12,2%–անոց աճ` 2022թ.–ի հունվար–ապրիլի համեմատ։
Fitch–ը 2023թ.–ին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%։ Համաշխարհային բանկի գնահատմամբ, Հայաստանի ՀՆԱ–ի աճն ընթացիկ տարում կկազմի 4,4%, ԵԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%–ով, ՎԶԵԲ–ն ակնկալում է, որ հայկական տնտեսության աճը կկազմի 5%, իսկ ԱՄՀ–ն կանխատեսում է 5,5%–ի աճ։–0–