Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ նախագահը ստորագրել է 2017 թ.–ի պետբյուջեի մասին օրենքը

20.12.2016, 18:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ստորագրել է «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը։
ՀՀ նախագահը ստորագրել է 2017 թ.–ի պետբյուջեի մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ստորագրել է «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ պետբյուջեն ընդունվել է դեկտեմբերի 8–ին խորհրդարանի նիստի ժամանակ։ 2017 թ.–ի պետբյուջեի համախառն եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 210 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 22,4 տոկոս), որից հարկերը` 1 տրիլիոն 135 մլրդ դրամ։ Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը` 25,2 տոկոս), իսկ պակասուրդը` 150 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ պակասուրդի հարաբերակցությունը` 2,8 տոկոս)։

Միաժամանակ Հայաստանի պետական պարտքի անվանական ծավալը 2017 թ.–ին կկազմի մոտ 6,245 մլրդ դոլար` 2016 թ.–ի արդյունքում ակնկալվող 5,849 մլրդ դոլարի նկատմամբ։ 2017 թ.–ին, պետբյուջեի նախագծի համաձայն, ակնկալվում է ՀՆԱ–ի իրական աճ 3,2 տոկոսի չափով` 2,4 տոկոսի չափով ցածր գնաճի պայմաններում ($1 – 481,6 դրամ)։-0–